Foto

ՊՍԺ-ի երկրպագուները հերթ են կանգնում Նեյմարի խաղաշապիկի համար. տեսանյութ

ՊՍԺ-ի` Նեյմարի ազգանվամբ մարզաշապիկներն արդեն հանվել են վաճառքի և հասանելի են փարիզեցիների տնային` «Պարկ դե Պրենս» մարզադաշտում:

Նախքան ակումբային խանութի բացվելն արդեն իսկ երկրպագուների հսկայական հերթեր են գոյացել, ովքեր ցանկացել են գնել Նեյմարի մարզաշապիկը:

Այդ մասին հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք` բրազիլացու տրանսֆերն ամենաթանկարժեքն է դարձել ֆուտբոլի պատմության մեջ: ՊՍԺ-ը «Բարսելոնային» 222 մլն եվրո է վճարել Նեյմարի համար:

Նեյմարը պաշտոնապես կներկայացվի որպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ օգոստոսի 5-ին` ֆրանսիական Լիգա 1-ի` ՊՍԺ-«Ամիեն» խաղից առաջ: