Foto

«Ալաշկերտը» կհամագործակցի բրազիլական «Բոտաֆոգո» ակումբի հետ

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» համագործակցության պաշտոնական պայմանավորվածություն է ձեռք բերել բրազիլական հանրահայտ «Բոտաֆոգո» ակումբի հետ:

Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Համագործակցությունն իր մեջ կներառի փորձի փոխանակում, ֆուտբոլիստների տեղափոխություններ, մարզիչների վերապատրաստում:

Բրազիլական Սերիա Ա-ում հանդես եկող ակումբում տարբեր տարիներին հանդես են եկել մի շարք ֆուտբոլային աստղեր, «Բոտաֆոգոն» բազմիցս ֆուտբոլիստներ է վաճառել եվրոպական առաջատար առաջնություններում հանդես եկող ակումբների:

«Ուրախ ենք համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերել «Բոտաֆոգոյի» հետ: Կարծում եմ, որ այն երկկողմանի շահավետ կլինի, իսկ «Ալաշկերտին» ևս մեկ քայլ առաջ կատարելու հնարավորութուն կընձեռնի»,- նշել է «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանը:

Vesti.am