Foto

Կայացել է «Արցախ» ակումբի շնորհանդեսը. armsport.am

«Արցախ» ֆուտբոլային ակումբն այսօր «Միկա» մարզադաշտում ներկայացրեց թիմի ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին և ղեկավարներին, գրում է armsport.am-ը:

Ակումբի նախագահը Սևան Ասլանյանն է, որն արմատներով Ասկերանից է: Գլխավոր մարզիչը, ինչպես հայտնի է, Տիգրան Եսայանն է, իսկ նրան օգնում են Տիգրան Գսպեյանը, Ալբերտ Աճեմյանը և Տիգրան Ոսկանյանը:

Կազմակերպված միջոցառմանը, որը բաց էր նաև երկրպագուների համար, նորաստեղծ ակումբի ֆուտբոլիստները ներկայացրին թիմի տնային, արտագնա և մարզումային շապիկները, որոնք արտադրվել են «Nike» ընկերության կողմից:

«Արցախի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը լրագրողների հետ զրույցում պատմեց տպավորությունների մասին.

«Թիմի առջև առաջին խմբի առաջնությունում հաղթելն ու բարձրագույն խմբում հանդես գալու խնդիրն է դրված, և ես կարծում եմ, որ մենք ունենք համապատասխան կազմն ու պոտենցիալը՝ այդ խնդրի լուծման համար:

Նախապատրաստական շրջանը շատ լավ է անցել, շատ կազմակերպված: Մարզադաշտի և գույքի հետ կապված ոչ մի խնդիր չենք ունեցել».- ասաց գլխավոր մարզիչը:

Առաջին խմբում ևս երկու նորաստեղծ ակումբ է հանդես ՝ «Լոռին» և «Ավան-ակադեմիան»: Տիգրան Եսայանի խոսքով իրենց հեշտ մրցակցություն չի սպասվում.

«Ավան-ակադեմիայի» հետ ստուգողական հանդիպում ենք անցկացրել, բայց «Լոռիի» հետ դեռ ոչ, ու ծանոթ էլ չենք այդ թիմին, բայց գիտեմ, որ լավ մարզիչ ունեն՝ հանձին Արմեն Ադամյանի: Մեզ համար հեշտ չի լինի, բայց կանենք ամեն ինչ առաջին տեղ դուրս գալու համար»:

«Արցախի» գլխավոր մարզիչը վստահություն հայտնեց, որ իրենց թիմը երկարաժամկետ ծրագրեր ունի:

«Արցախը» բրենդ է: Տա Աստված, որ երկար գոյատևի»,- ասաց մարզիչը:

Տիգրան Եսայանը հայտնեց նաև, որ իր թիմը բալանսավորված ֆուտբոլ է դավանելու՝ թե՛ լավ հարձակվելով և թե՛՝ պաշտպանվելով.

«Ինչով ենք տարբերվելու մյուս թիմերի՞ց. անհատ ֆուտբոլիստներով և իրենց գրագետ խաղով: Կարելի է ասել, որ երկու համարժեք կազմ ունենք, և կարող ենք պայքարել ինչպես առաջին խմբի առաջնությունում, այնպես էլ՝ գավաթի խաղարկությունում»:

Նշենք՝ «Արցախը» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա է ներկայացրել 22 ֆուտբոլիստներից բաղկացած հայտացուցակ, որը ներկայացնում ենք ստորև.

Մանրամասները`armsport.am-ում: