Foto

Կարեն Զուրաբյանը՝ աշխարհի երիտասարդների արծաթե մեդալակիր

Հայաստանցի 50 կգ քաշային ըմբիշ Կարեն Զուրաբյանը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ գոտեմարտում համառ պայքարում չկարողացավ հաղթել Ադրբեջանի ներկայացուցիչ Շահին Մուխթարովին և արծաթե մեդալ նվաճեց: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը: