Foto

Պողոս Գալստյանը կգլխավորի Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը

Մոսկվայի «Արարատը» մոտ ժամանակներս կհայտնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Պողոս Գալստյանի նշանակման մասին:

Այդ մասին գրում է Soccer.ru-ն:

56-ամյա Պողոս Գալստյանը մարզչական գործունեության ընթացքում տարբեր տարիների աշխատել է «Կուբանում», «Խիմկիում», իսկ 2014 թվականից Եկատերինբուրգի «Ուրալում» է:

Հիշեցնենք` «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է կիրակի օրվանից: Հուլիսի 30-ին Սերգեյ Բուլատովը հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին:

Նշենք` Մոսկվայի «Արարատը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ ուժեղագույն լիգայում: Թիմում հանդես են գալիս այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ռոման Պավլյուչենկոն, Իգոր Լեբեդենկոն և Մարատ Իզմայլովը:

Vesti.am