Foto

Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Փյունիկի» հետ

Երևանի «Փյունիկն» այսօր պայմանագրեր է ստորագրել կիսապաշտպաններ Մաքսիմ Երմակովի և Հովհաննես Իլանգյոզյանի հետ:

Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

22-ամյա Երմակովը, որը «Կրասնոդար ՖԱ»-ի սան է, «Փյունիկին» է միացել ազատ խաղացողի կարգավիճակով: Ֆուտբոլիստը հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակի» երկրորդ թիմում, նրա վերջին ակումբը եղել է լիտվական «Ստումբրասը»:

Իսկ 20-ամյա Իլանգյոզյանը «Փյունիկ» է տեղափոխվել «Բանանց» ակումբից:

Երկու ֆուտբոլիստներն էլ արդեն միացել են թիմին և նախապատրաստվում են մեկնարկող առաջնությանը: