«Կասպերսկի» լաբորատորիան թողարկել է անվճար «Kaspersky Free» հակավիրուսը, հայտնում է Lenta.ru-ն:
Լաբորատորիայի հիմնադիր Եվգենի Կասպերսկու խոսքով՝ անվճար հակավիրուսը վճարովի տարբերակների հետ չի մրցակցում. վճարովի տարբերակն առանձնանում է մի շարք լրացուցիչ գործառույթներով։
«Զգալի թվով օգտատերեր կան, որոնք երկու հազար ռուբլի չունեն պաշտպանություն գնելու համար, ինչի պատճառով ստիպված են կեղծ հակավիրուսներ ներբեռնել և նույնիսկ օգտագործել «Microsoft Windows Defender»-ը»,- նշել է Կասպերսկին։
Նա հավելել է, որ «Free»-ի ներբեռնումների թվի ավելացումը դրական է ազդում պաշտպանության որակի վրա բոլոր օգտատերերի համար՝ «Big data» բազայի ընդլայնման հաշվին։
Vesti.am