Foto

Երթով շարժվելու ենք դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը. Նարեկ Կարապետյան

Հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին, հավաքվում ենք Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում (Մալիբու), որտեղից երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը: Այս մասին հայտարարել է Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։

«Թողնենք մեր գործերը մի քանի ժամով և միանանք՝ ցույց տալու, որ մեր ժողովուրդը չի հանդուրժում անարդարությունը։ Նա, ով արդարացնում է անօրինականությունը, վարկաբեկում է ինքն իրեն:

Միացե՛ք։ Ձեր ձայնը կարևոր է»,- գրում է նա։