Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը դեմ է երկրում օգտոգործվող կիրիլլյան այբուբենից լատինականի անցմանը:
«Ամեն անգամ այբուբենը փոխելու ցանկությանը նոր բացատրություն է տրվում, օրինակ, որ լատինականը բոլոր զարգացած երկրների այբուբենն է, լատինականին անցումը կօգնի զարգացնել երկրի տնտեսությունը: Լատինատառ այբուբենն օգտագործում են Աֆրիկայի բազմաթիվ երկրներում, սակայն դա չի օգնում նրանց հաղթահարել աղքատությունը»,-ասել է Ղրղզստանի նախագահը:
Աթամբաևի խոսքով՝ ոչ իրական հեռանկարներում միացյալ լեզու ստեղծելու երազանքը հեռացնում է իրենց եղբայր ժողովուրդներից, որոնք ապրում են Ռուսաստանի Դաշնությունում:
«Փաստացի այդ անցումը պանթուրքիզմի գաղափարախոսության ազդեցության տակ շարունակում է «բաժանիր որ տիրես» սկզբունքը, որն օգտագործվել է մեր ազգերի դեմ և ռուսական կայսրության, և ԽՍՀՄ ժամանակաշրջանում:
Vesti.am