Foto

Արթուր Սարգսյանը կկալանավորվի. ՔՊ-ն կողմ քվեարկեց

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ՔՊ-ն կալանավորելու թույլտվություն տվեց: Ավելի վաղ նրանք կողմ էին քվեարկել պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը:

Կալանքի տանելու միջնորդությանը կողմ են քվեարկել ՔՊ-ական 62 պատգամավոր: Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը: