Foto

«Ռեալ Սոլթ Լեյք» - ՄՅՈՒ խաղում Հենրիխ Մխիթարյանի գոլը

Հայաստանի Ազգային հավաքականի և Մանչեսթեր Յունայթեդի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ ընկերական խաղում:

Հայ ֆուտբոլիստն աչքի ընկավ հանդիպման 29-րդ րոպեին՝ գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը:

Նշենք, որ մինչ այդ՝ 20-րդ րոպեին, ՌՍԼ-ի կազմում հաշիվը բացել էր Լուկաս Սիլվան: Իսկ ՄՅՈւ-ին առաջ է մղել թիմի նորեկ Ռոմելու Լուկակուն՝ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո իր առաջին գոլը խփելով մանկունիացիների կազմում:

https://www.youtube.com/watch?v=2nxdJ67P3gM

Vesti.am