Foto

Հայ ձյուդոիստները երկու բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում

Հունգարիայի Պակս քաղաքում կայացել է ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել մրցաշարում: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Երրորդ մրցանակակիր են դարձել Գասպար Հայրապետյանը (55 կգ քաշային կարգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ): Էրիկ Հարությունյանը (55 կգ) բավարարվել է 5-րդ տեղով:

Մրցաշարին մասնակցում էին 33 երկրի 388 ձյուդոիստ: