Foto

Մոսկվայում 30 հազար մարդ մասնակցել է «Ծիրան -2017» տոնին. լուսանկարներ

30 հազար  մարդ, չնայած ցուրտ եղանակին, հուլիսի 9-ին   «Մուզեոն»  արվեստի այգում մասնակցել է «Ծիրան -2017» տոնին:

Գունագեղ, բազմազգ «Ծիրան» տոնը, որն  ավանդաբար անցկացվում է Ռուսաստանի հայերի միության կողմից՝ Մոսկվայի ղեկավարության,  ՌԴ նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի, Ազգային հարցերով դաշնային գործակալության և մշակույթի նախարարության աջակցությամբ, անցկացվում է արդեն չորրորդ անգամ Ռուսաստանի մայրաքաղաքի ամենհայտնի այգիներից մեկում:

Տոնի խորհրդանիշն է համարվում ծիրանը՝ քաղցր միրգ, որը հնագույն ժամանակներից անքակտելիորեն կապված է Հայաստանի հետ:

Այգու տարածքում Մոսկվայի և ՌԴ այլ շրջանների ստեղծագործական խմբերը  մշակութի լեզվով  մոսկվացիներին և քաղաքի հյուրերին  պատմել են  մշակույթի, ավանդույթների  և իրենց ժողովուրդների ժամանակակից կյանքի մասին:

Հյուրերը հնարավորություն են ունեցել զբոսնել «Արևելյան շուկայով» և հիանալ հայկական հյութեղ ծիրանով, որը նախօրեին  հատուկ բերվել էր Երևանից:

Տոնի հիանալի մթնոլորտն ապահովել են վարպետության դասերը, դոմինոյի, շախմատի և նարդու մրցաշարերը: Համերգային ծրագրին, որը տևել է 9 ժամ, մասնակցել է  ավելի քան 500 արտիստ: Մասնակիցները հյուրասիրվել են անվճար:

«Մոսկովյան «Ծիրան» տոնի խորհուրդը հյուրասիրությունն է, ժողովուրդների բարեկամությունը և միասնությունը, որոնք էլ համարվում են իրենց պատմության, յուրահատուկ ազգային կոլորիտի և ավանդույթների պահապանները»,- մասնակիցներին ուղերձով շնորհավորել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Սա մոսկվացիների և մեր սիրելի մայրաքաղաքի հյուրերի համար  տոն է: «Ծիրանը» մեզ համախմբում և ստեղծում է բարության, համերաշխության, ներդաշնակության, ընկերության, համաձայնության և խաղաղության մթնոլորտ: Այդ ամենը շատ անհրաժեշտ է բազմազգ Մոսկվային, քաղաք, որի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակությանը»,- ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՌԴ նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդրի նախագահության անդամ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը:

Vesti.am