Մոսկվայում, հուլիսի 6-ին տեղի է ունեցել ՌԴ նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նախագահության նիստը, որը նախագահել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մ. Մոգամեդովը: Իր ներածական խոսքում նա ամփոփել է Խորհրդի 5 տարվա գործունեությունը՝ հիմնադրման օրվանից սկսած և առաջարկել է քննարկել ՌԴ նախագահի մասնակցությամբ խորհրդի հերթական նիստի թեման, որը նախատեսված է անցկացնել հուլիսի 20-ին: Խորհրդի անդամները կքննարկեն Պետական ազգային քաղաքականության ռազմավարության առանձնահատկությունները տարածաշրջանային և մունիցիպալ մակարդակով, կընդհանրացնեն պետական և մունիցիպալ մարմինների կողմից քաղաքացիական հասարակության ինստիտուտների հնարավորությունների օգտագործման փորձը ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման նպատակներով:
Նախագահությունը ընդհանուր առմամբ հավանության է արժանացրել «Ռուսաստանի Դաշնությունում պետական ազգային քաղաքականության հիմքերի մասին» հայեցակարգի նախագիծը: Նախագահությունը նաև հավանության է արժանացրել երկու նախագիծ, որոնք ներկայացվել են ՌՀՄ նախագահ, ՌԴ նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի պետական ազգային քաղաքականության տեղեկատվական մասով հանձնաժողովի ղեկավար Արա Աբրահամյանի կողմից: Մասնավորապես, խոսքը «Ռուսական հոգաբարձուների ակումբի» ձևավորման և «Հարթակ» բազմաֆունկցիոնալ երիտասարդական կենտրոնի ստեղծման մասին էր: