Foto

Թրամփն ու Պուտինը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը չեն քննակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը չի քննարկել: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

Թրամփի խոսքով, այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի արվի, մինչև Ուկրաինայի և Սիրիայի խնդիրների լուծումը:

Ավելի վաղ, հուլիսի 9-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չի չեղարկի այնքան ժամանակ, մինչև «չազատագրվեն ուկրաինական հողերը» և մինչև Ղրիմը չվերադառնա Ուկրաինայի կազմի մեջ:

Հիշեցնենք, որ Թրամփի և Պուտինի հանդիպումը կայացել է հուլիս 7-ին, «G20» գագաթաժողովի ընթացքոււմ: ՌԴ նախագահի խոսքով, նա Թրամփի հետ քննարկել է կիբեռանվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիայի և Ուկրաինայի հարցերը: Հանդիպման հաջորդ օրը Թրամփն այն  հիասքանչ էր անվանել:

Vesti.am