ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թւրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում են անցկացրել «G20» գագաթաժողովի ժամանակ: Երկու պետությունների ղեկավարները քննարկել են սիրիական հակամարտության հարցը, «Թուրքական հոսքը» Ակույու քաղաքում ատոմային էլեկտրակայանի նախագիծը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հստակեցվել են թուրքական հոսքի իրականացման ժամկետները, խոսվել է Ակույու քաղաքի ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցը, առանձին խոսակցություն է եղել սիրիական հարցի վերաբերյալ:
Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքից իր բարձր սպասելիքների մասին սիրիական հակամարտության կարգավորման հարցով: Նա շնորհակալություն է հայտնել Պուտինին, հավելելով, որ իրենց հանդիպումը մեծ նշանակություն ունի: Պուտինն իր հերթին ընդգծել է Թուրքիայի մեծ ներդրումը սիրիական հակամարտության կարգավորման հարցում:
Vesti.am