Համբուրգի ոստիկանությունը չի հաստատել ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունն, ըստ որի՝ մի խումբ ցուցարարներ փորձել են հարձակվել այն հյուրանոցի վրա, որտեղ իջևանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակներում, հայտնում է «Риа Новости»-ն:
«Մենք չենք կարող հաստատել դա»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը և հավելել, որ ցուցարարներն այժմ ամբողջ քաղաքում են:
Հիշեցնենք, որ նման տեղեկատվություն էր տարածել գերմանական «Bild» պարբերականը՝ հայտնելով, որ ցուցարարները հարձակվել են «Փարք Հայաթ» հյուրանոցի վրա, որտեղ բացի ՌԴ պատվիրակությունից, գտնվում են նաև այլ երկրների պաշտոնական ներկայացուցիչներ:
Միջադեպին անդրադարձել է նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, ով հայտնել է, որ ռուսական կողմը տեղեկացված չէ հյուրանոցում տեղի ունեցած որևէ դեպքի մասին:
Vesti.am