Ռուսական զենքը Սիրիայում հուսալիություն և մեծ հնարավորություններ է ցուցաբերում, այդ պատճառով էլ սիրիական ռազմական փորձը պետք է մանրամասնորեն ուսումնասիրվի՝ նոր զինատեսակների ստեղծման համար, նման առաջադրանք է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստին, հայտնում է vesti.ru-ն:
Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև հակամարտող երկրներին ռուսական զենքի վաճառքին:
«Ակնհայտ է, որ մրցակցությունը զենքի համաշխարրհային շուկայում ուժեղանում է, և պատվիրատուների համար առանցքային կարևորության է տեխնիկայի իրական ռազմական կիրառումը»,-ասել է Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ զենքի մատակարարման ժամանակ Ռուսաստանը հաշվի է առնում միջազգային իրադրությունը։
«Կարևոր է, որ մեր կողմից զենքի մատակարարումը չհանգեցնի կոնֆլիկտների առաջացման, ընդհակառակը մեր զենքը պետք է հակամարտության գոիտիներում օգտագործվի որպես զսպման միջոց »,-ասել է ՌԴ նախագահը:
Vesti.am