Դիեգո Արմանդո Մարադոնան Ռուսաստան իր այցի ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ:
Մարադոնան ներկա է գտնվել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչ Գերմանիա-Չիլի խաղին, որից հետո էլ նման ցանկություն է հայտնել:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ հիանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինով, անվանելով նրան ֆենոմենալ մարդ, ով աշխարհին խաղաղություն է բերում: Արգենտինացին ցանկություն էր հայտնել հանդիպելու Ռուսաստանի առաջնորդի հետ մինչ աշխարհի առաջնության մեկնարկը, որը տեղի է ունենալու 2018-ի ամռանը: Լեգենդար ֆուտբոլիստը նաև խոստովանել էր, որ կցանկանար գլխավորել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը:
Vesti.am









