Գերմանիայի հավաքականի ավագ Յուլիան Դրաքսլերը ճանաչվել է Կոնֆեդերացիաների գավաթի լավագույն ֆուտբոլիստ: 23-ամյա ֆուտբոլիստը եզրափակչում Չիլիին հաղթելուց հետո ստացել է այդ մրցանակը:
Մրցաշարի լավագույն դարպասապահ է ճանաչվել չիլիացի Կլաուդիո Բրավոն:
Հիշեցնենք, որ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահը դարձել էր կիսաեզրափակչի` Պորտուգալիայի հետ 11-մետրանոց շարքի հերոսը` հետ մղելով մրցակցի բոլոր երեք հարվածները:
Vesti.am









