Գերմանիայի հավաքականը դարձել է Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող: Եզրափակչում Յոահիմ Լյովի թիմը նվազագույն հաշվով հաղթել է Ամերիկայի գավաթակիր Չիլիին:
Հանդիպման միակ գնդակը 20-րդ րոպեին խփել է Լարս Շտինդլը` օգտվելով մրցակցի կիսապաշտպան Մարսելո Դիասի կոպիտ սխալից:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոն գերմանացիներն այս մրցաշարին մասնակցում էին երկրորդ կազմով:
https://rutube.ru/video/2d9961e67e38ae6d3bac461c58126adb/?ref=logoVesti.am









