Foto

Մոսկվայում տեղատարափ անձրևի պատճառով հեղեղվել է մետրոյի կայարաններից մեկը. տեսանյութ

Հունիսի 30-ին Մոսկվայում ուժեղ փոթորկի ու հորդառատ անձրևների պատճառով տուժել է նաև քաղաքային մետրոպոլիտենը:

Ինչպես նշում է kp.ru-ն, «Ֆիլևսկի պարկ» կայարանում իսկական հեղեղ է եղել: Ականատեսների խոսքով՝ ջուրը թափվել է՝ ինչպես դույլից:

Գնացքին սպասողները ստիպված են եղել մի կերպ պատսպարվել հեղեղից:

Աղբյուրը մանրամասնում է, որ մետրոպոլիտենի աշխատակիցներին հաջողվել է արագ հետ քաշել ջուրը, ինչից հետո կայարանը վերականգնել է բնականոն աշխատանքը:

Vesti.am