Մոսկովյան շրջանի Անվտանգության դաշնային ծառայության 5 աշխատակից ձեբակալվել են կաշառքի գործով: Նրանցից երկուսը կասկածվում են անօրինական գումար ստանալու, իսկ մնացածը՝ միջնորդության մեջ, հայտնում է rbc.ru-ն:
Ձերբակալվածների մեջ հայտնվել է նաև Անվտանգության դաշնային ծառայությա 7-րդ միջշրջանային բաժանմունքի ղեկավար, գնդապետ Ալեքսեյ Կրուգլովը: Հենց նրան և օպերատիվ աշխատակից Ռոման Նադյոժդինին են կասկածում շորթման և առանձնակի խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ: Բալախիշ քաղաքի Դաշնային անվտանգության ծառայության կառավարման ղեկավար Դենիս Սեմյոնովը, օպերատիվ աշխատակիցներ Ալեքսեյ Վինոկուրովը և Արթուր Յուսուֆը գործով քննվում են որպես միջնորդներ:
Vesti.am