«Ռեալի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն երեկ հաստատեց, որ երկվորյակ երեխաների հայր է դարձել` «Instagram»-ի իր էջում նորածին փոքրիկների հետ լուսանկար հրապարակելով:
Այս իրադարձության կողքով անտարբեր չի անցել նաև հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին` յուրօրինակ տեսանյութով շնորհավորելով Պորտուգալիայի հավաքականի ավագին:
Տեսանյութում Ռոնալդուի նորածին երեխաները` Մաթեոն և Էվան կրկնում են պորտուգալացու հայտնի բացականչությունը կարիերայի ընթացքում երրորդ անգամ «Ոսկե գնդակը» ստանալուց հետո:
Vesti.am










