Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը մեկնել է Դորտմունդ` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:
Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հավաքականի կազմում ընդգրկվել են բոլոր քաշային կարգերի Հայաստանի չեմպիոնները.
«Անցկացրել ենք ուսումնամարզական հավաքներ, մասնակցել միջազգային մրցաշարերի: Տղաները պատրաստ են Եվրոպայի առաջնությանը, գորգը ցույց կտա: Պետք է պայքարել մինչև վերջին վայրկյանը: Իհարկե մրցավարական սխալներ լինում են: Բայց, կարծում եմ, եթե մարզիկն ունի կամքի ուժ, բարձր արդյունքների հասնելու նպատակ, ապա ոչ մի մրցավար նրան չի կարող կոտրել»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը:
Եվրոպայի առաջնությունում հանդես կգան Աշոտ Մխիթարյանը (50 կգ քաշային կարգ), Նորայր Հախոյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Զավեն Միքայելյանը (66 կգ), Մալխաս Ամոյանը (74 կգ), Արսեն Սարգսյանը (84 կգ), Արթուր Մխոյանը (96 կգ) և Դավիթ Օվասապյանը (120 կգ):









