Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հանդես է գալիս Բելգիայի Լյովեն քաղաքում ընթացող «Grand Chess Tour»-ի Լյովենի փուլում:
Երեկ կայացել են 4-6-րդ տուրի պարտիաները: Հայ գրոսմայստերը 4-րդ տուրում սպիտակներով հաղթել է Վիշվանաթան Անանդին, 5-րդ տուրում՝ սևերով պարտվել Յան Նեպոմնչաշչիին. 6-րդ տուրում՝ սևերով հաղթել Վլադիմիր Կրամնիկին:
6 տուրից հետո Արոնյանը 6 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Մրցաշարի աղյուսակը գլխավորում է Ուելսի Սոն՝ 10 միավորով:









