Foto

Հայ թաեքվանդոիստներն ավարտել են մրցելույթներն աշխարհի առաջնությունում

Հարավային Կորեայի Մուջու քաղաքում ավարտվող թաեքվանդոյի աշխարհի առաջնությունում, հունիսի 28-ին տատամի է մտել Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչը՝ Արման Երեմյանը (87 կգ քաշային կարգ):

Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մեր մարզիկը մեկնարկային մենամարտում գերազանցել է սենեգալցի Դիեյ Գույեին, բայց 1/16 եզրափակչում պարտվել է Սլովենիան ներկայացնող Իվան Տրայկովիչին (8:16) և դուրս մնացել մեդալի համար հետագա պայքարից:

Ավելի վաղ մրցաշարում հանդես էին եկել Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) և Դավիթ Վարդումյանը (74 կգ), որոնք ևս աշխարհի առաջնության մեկ փուլ էին հաղթահարել:

Vesti.am