«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ամեն դեպքում կտեղափոխվի «Ռեալ», բայց ոչ հիմա, այլ 2018 թվականի ամռանը, վստահեցնում է «Football Italia»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, 18-ամյա դարպասապահն այս ամառ կերկարաձգի պայմանագիրն իտալական ակումբի հետ:
Դոնարումայի աշխատավարձը տարեկան 5 մլն եվրո է կազմում: Պայմանագրի մեջ «մադրիդցիներին» ձեռնտու հրաժարագին նշված կլինի, որոնք էլ հենց ձեռք կբերեն Ջանլուիջիին հաջորդ ամառ:
Ավելի վաղ Դոնարուման ասել էր, որ կվերադառնա պայմանագրի երկարաձգման շուրջ քննարկմանը Եվրոպայի 2017 թվականի երիտասարդական առաջնության ավարտից հետո:
Այս տեղեկատվությունը հաստատել էր նաև ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան:
Ավելի վաղ, «Միլանի» մարզական տնօրեն Մասիմիլիանո Միրաբելին հայտնել էր, որ Դոնարումայի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները հանգիստ և վստահ են ընթանում:
Vesti.am









