Լևոն Արոնյանը հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բելգիայի Լյովեն քաղաքում կմասնակցի «Grand Chess Tour»-ի Լյովենի փուլին: Տասը գրոսմայստեր կխաղան արագ շախմատի մեկ և կայծակնային շախմատի երկու շրջան:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիան ներկայացրել է մասնակիցների կազմը. Լևոն Արոնյան (Հայաստան), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան), Բաադուր Ջոբավա (Վրաստան):
Vesti.am









