Foto

Ցավալի կլինի, եթե Մորատան «Ռեալից» տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ». Դել Բոսկե

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն խոսել է «արքայական ակումբի» հարձակվող Ալվարո Մորատայի ապագայի մասին, ով խաղային ժամանակի պակասի պատճառով ցանկանում է հեռանալ:

«Եթե Մորատան տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», ապա ավելի շատ կխաղա, սակայն նա շատ լավ է հանդես գալիս «Ռեալում» և ակումբին մեծ օգուտ է բերում: Ցավալի կլինի, եթե Ալվարոն «Ռեալից» հեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»:

Մյուս կողմից դա կարող է հարստացնել իսպանական ֆուտբոլը, քանի որ ևս մեկ ֆուտբոլիստ հանդես կգա այլ առաջնությունում: Եթե Մորատան հեռանա Իսպանիայից, դա խնդիր չի լինի հավաքականի համար»,- Դել Բոսկեի խոսքն է մեջբերում «Sportsmole»-ը:

Պորտուգալիա-Չիլի խաղն ավարտվել է 0-3 հաշվով:

Vesti.am