Foto

«Գանձասար-Կապանը» մեկնել է Մոնտենեգրո

Հունիսի 28-ի առավոտյան «Գանձասար-Կապանը» մեկնել է Մոնտենեգրո, այդ մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Հունիսի 29-ին, կապանյան թիմը Պոդգորիցայում կանցկացնի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը` «Մլադոստի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին:

Հիշեցնենք` ԵԼ-ի որակավորման առաջին փուլի համար «Գանձասար-Կապանի» հայտացուցակն ունի հետևյալ տեսքը.

Դարպասապահներ - Գոռ Մարտիրոսյան, Գրիգոր Մելիքսեթյան, Ֆիլիպ Իլիկ

Պաշտպաններ - Դամիր Մեմովիչ, Աշոտ Կարապետյան, Հայկ Իշխանյան, Արա Խաչատրյան

Կիսապաշտպաններ - Գեղամ Սիմոնյան, Վբեյմար Անգուլո, Ռաֆայել Ղազարյան, Սարգիս Շաինյան, Քրիստոֆեր Մանդիանգու, Վալմերսոն Գարսիա Պրայա, Լուբամբո Մուսոնդա, Վասպուրակ Մինասյան, Արթուր Յուսպաշյան, Արթուր Ադամյան

Հարձակվողներ - Գեղամ Հարությունյան, Կլաուդիր Մարինի Ջունիոր, Վարդան Բակալյան:

Լուսանկարները ներկայացնում է «Գանձասար-Կապանի» մամուլի քարտուղարությունը.