Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշը հայտարարել է Թուրինի «Յուվենթուսը» լքելու մասին:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Յուվենտթուսի» բոլոր երկրպագուներին և իմ թիմակիցներին՝ այս տարվա համար: Նաև ակումբին, որը պայքարեց և հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Կարծում եմ, իմ նվիրվածությունն այս ակումբի և նրա երկրպագուների նկատմամբ հարգանքի նշան էր: Օգնել եմ թիմին դառնալ է՛լ ավելի լավը:
Ցանկանում եմ ներողություն խնդրել «ծեր սինյորայի» երկրպագուներից, որոնք մտածել են, թե ես նրանց վիրավորում եմ: Երբեք նման մտադրություն չեմ ունեցել: Պարզապես սա իմ կյանքի տեսակն է: Դա ոչ բոլորը կհասկանան: Իհարկե, ես կատարյալ չեմ, սակայն իմ սիրտը մաքուր է:
Այսօր իմ և «Յուվենթուսի» միջև պրոֆեսիոնալ հարաբերություններն ավարտվեցին: Շնորհակալություն եմ հայտնում պարոն Մորատային՝ այստեղ հանդես գալու հնարավորության համար: Ֆուտբոլ եմ խաղում ոչ թե փողի, այլ հաճույքի համար: Սիրում եմ ֆուտբոլը և փողը երբեք ինձ չի ստիպի փոխել ակումբային գրանցումը»,- գրել է ֆուտբոլիստը «Instagram»-ի իր էջում:
Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթին»:
Vesti.am









