Foto

Ճապոնական ակումբը պայմանագիր է առաջարկել Տոտտիին

«Ռոմայի» նախկին հարձակվող և ավագ Ֆրանչեսկո Տոտտին առաջարկ է ստացել Ճապոնիայից:

40-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Տոկիո Վերդին»: Այդ մասին թվիթերյան իր էջում հայտնել է իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերին:

Տոտտիին առաջարկել են տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ: Չի հաղորդվում, թե քանի տարով է նախատեսված պայմանագիրը:

Հիշեցնենք, որ Տոտտին «Ռոմայում» է հանդես եկել 1993 թվականից:

Vesti.am