Պորտուգալիայի և Չիլիի հավաքականների միջև Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկության կիսաեզրափակչի հանդիպումը կսպասարկի Իրանը ներկայացնող մրցավարական բրիգադը, հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը:
Հունիսի 28-ին` Կազանի «Կազան Արենա» մարզադաշտում կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ալիրեզա Ֆագանին, որին եզրերում կօգնեն Ռեզա Սոհանդան ու Մոհամադրեզա Մանսուրը:
Պորտուգալիա – Չիլի խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
Vesti.am









