Foto

Ես դեռևս ո՛չ օլիմպիական չեմպիոն եմ դարձել, ո՛չ էլ աշխարհի, դա է իմ նպատակը. Սիմոն Մարտիրոսյան

Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց տպավորությունների մասին։

«Ընդհանուր առմամբ, մարզիչները գոհ են, բայց ես՝ այնքան էլ ոչ: 246-ը չկարողացա բարձրացնել, ինչի համար դժգոհ եմ: Ի՞նչն ինձ խանգարեց բարձրացնել 246 կգ-ը. երևի՝ մի փոքր շտապեցի: Ես վստահ էի, որ կկարողանամ բարձրացնել: Մյուս անգամ անպայման կփորձեմ դա անել: Ես դեռևս ո՛չ օլիմպիական չեմպիոն եմ դարձել,  ո՛չ էլ աշխարհի, դա է իմ նպատակը»,- ասաց 20-ամյա մարզիկը:

Հիշեցնենք, որ +105 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը երկամարտում գրանցել էր 426 կգ արդյունք: Երկու վարժությունում էլ հայ ծանրորդն ուժեղագույնն էր։ Պոկումում նա բարձրացրել էր 191 կգ, իսկ հրումում՝ 235 կգ։ Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը վերջին մոտեցումով ռեկորդի էր հավակնում, սակայն նրան մի փոքր չէր բավականացրել 246 կգ-ը գլխավերևում պահելու համար։

Vesti.am