Լոնդոնի «Չելսին» մոտ է 68 միլիոն եվրոյով Թուրինի «Յուվենթուսի» պաշտպան Ալեքս Սանդրոյին ձեռք բերելուն: Բրազիլացին դարձել է «կապույտների» հիմնական տրանսֆերային նպատակը, քանի որ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է ուժեղացնել եզրերային պաշտպանությունը:
Ինչպես հաղորդում է «La Stampa»-ն, հունիսի 26-ին Սանդրոն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը թուրինցիների հետ, և տրանսֆերային գործարքը մոտ է ավարտին:
Եթե բրազիլացին տեղափոխվի «Չելսի», կդառնա ֆուտբոլային պատմության ամենաթանկ պաշտպանը:
Vesti.am









