Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն բանակցություններ է վարել ակումբի ղեկավարության հետ նոր պայմանագրի հարցերով:
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, 47-ամյա մասնագետը և «կապույտները» եկել են ընդհանուր հայտարարի: Նոր պայմանագրով Կոնտեն վաստակելու է տարեկան 10 միլիոն եվրո:
Առաջիկա օրերին մասնագետը կհանդիպի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ:
Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ «Չելսին» դարձել է Անգլիայի չեմպիոն:
Vesti.am









