«Արսենալի» և Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը վնասվածք է ստացել ազգային թիմի մարզման ժամանակ:
Հունիսի 18-ին Կոնֆեդերացիաների Գավաթի խաղարկության շրջանակում Չիլիի հավաքականը Մոսվկայի «Открытие Арена» մարզադաշտում կմրցի Կամերունի ընտրանու հետ:
Чемпионат. com-ի փոխանցմամբ, պաշտպան Գոնսալո Հարան մամուլի ասուլիսի ընթացքում մեկնաբանել է հավաքականում իր թիմակցի վնասվածքը.
«Մենք բոլորս գիտենք, թե նա ինչ ֆուտբոլիստ է, ինչ մակարդակ ունի: Նա ոտքին հարված է ստացել, բայց ոչ մի լուրջ բան չկա: Անձամբ ինձ շատ բան հայտնի չէ, բայց ես այսօր տեսա, որ նա մարզվում էր և ամեն ինչ կարգին էր»,- ասել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք՝ Կամերուն-Չիլի հանդիպումը կկայանա հունիսի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
Vesti.am









