Foto

«Շիրակին» է միացել 4 ֆուտբոլիստ

Հունիսի 10-ից «Շիրակը» Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում վերսկսել է մարզումները՝ նախապատրաստվելով Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլին։

Չորս նորեկներ միացել են «Շիրակի» մարզումներին: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Գյումրի է վերադարձել գանացի 27-ամյա պաշտպան Էդվարդ Կպոդոն, ով «Շիրակի» կազմում 2014 թվականին հանդես եկավ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում։ Նախորդ մրցաշրջանը Կպոդոն անցկացրել է «Գանձասար-Կապանի» կազմում։

Գյումրեցիներին է միացել նաև «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ, 23-ամյա կիսապաշտպան Գագիկ Պողոսյանը, ում վերջին ակումբը եղել է իսպանական երրորդ դիվիզիոնի «Վիրջին Դել Կամինոն»։

«Շիրակի» հետ մարզվում են նաև կիսապաշտպաններ 23-ամյա բոսնիացի Ալեքսանդար Իլիչը և 26-ամյա սերբ Իգոր Ստանոևիչը։ Ալեքսանդար Իլիչի նախորդ թիմը եղել է Մակեդոնիայի բարձրագույն խմբում հանդերս եկող «Բրեգլանիցա Ստիպը», իսկ Իգոր Ստանոևիչը հանդես է եկել սերբական «Զեմունում»։