Մոսկվան չի ասում Հայաստանին՝ դարձեք «գուբերնիա», ասում է՝ մի դարձեք մեր դեմ պատերազմի գործիք։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Խալաթյանը։
«Ռուսաստանում Հայաստանին ասում են՝ պատրաստվում եք մտնել մի դաշինք, որը պատրաստվում է պատերազմել մեր դեմ և մտածում եք, որ նախկին հարաբերությունները մնալո՞ւ են։ Հասկանալի է, որ՝ ոչ։ Հայաստանի իշխանությունների վերջին հայտարարությունները լսելով, Ռուսաստանն ասում է՝ կողմնորոշվեք։
Ռուսական կողմը դեմ չի եղել Հայաստանի հարաբերությունների զարգացմանը ԵՄ հետ, բայց ասում է, եթե որոշել եք, մենք էլ ձեզ ենք դնում ընտրության առջև։ Հայաստանը պետք է կարողանա ԵՄ-ին ու Ռուսաստանին բացատրի, որ 2-ի շահերից էլ բխում է, որ ինքը չեզոք լինի ու 2-ի հետ էլ աշխատի»,- նշել է Խալաթյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․









