Foto

Արտյոմ Մանուկյանը ճանաչվել է հոկեյի Ռուսաստանի երիտասարդական հավաքականի լավագույն խաղացող

«Օմսկի բազեներ» հոկեյի ակումբի հարձակվող Արտյոմ Մանուկյանը ճանաչվել է Հոկեյի մայրցամաքային լիգայի՝ միջազգային հոկեյի բաց լիգայի լավագույն խաղացող, որը միավորում է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի, Լատվիայի Սլովակիայի, Ֆինլանդիայի հոկեյի ակումբները:

Արտյոմն իր մրցանակը ստացել է օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, Հոկեյի մայրցամաքային լիգայի զարգացման գծով փոխնախագահ Վալերի Կամենսկիի կողմից՝ լիգայի 2016/2017 թթ. մրցաշրջանի փակման արարողության ժամանակ:

18-ամյա հոկեյիստն անցած սեզոնին գերազանցել է նախորդ ռեկորդը, հավաքելով 105 միավոր: Նա նաև հոկեյի Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հիմնական խաղացող է:

Vesti.am