Foto

Մեր ընտրվելու դեպքում պատերազմ չի լինի․ Ռոբերտ Քոչարյան

Եթե 2021 թվին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի, որովհետև այդ ապուշ հայտարարությունը չէինք ստորագրի Պրահայում, ես որևէ կասկած չունեմ: Հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը նաև նշել է, որ իրենք ռևանշիստական նկրտումներ չունեն․ «Նման բան տարածում են, որովհետև այլ բան տարածելու չունեն»։

Հարցին, թե փաստորեն պատերազմ չի լինելու, եթե իրենք գան իշխանության, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է․ «իհարկե չի լինելու»,- ասաց նա։