Իսրայելի բանակը պնդում է, որ հարված է հասցրել Թեհրանի կենտրոնում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր շտաբին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ ԱՄՆ-ին առաջադրել է կոշտ պայմաններ՝ պատերազմի ավարտի համար, հաղորդում է WSJ-ը․
Ըստ աղբյուրի՝ ԻՀՊԿ-ն առաջարկել է՝
վերահսկողություն Հորմուզի նեղուցի նկատմամբ և տարանցիկ վճարների գանձում,
պատերազմի չվերսկսման երաշխիքներ,
Իսրայելի կողմից «Հեզբոլլահի» նկատմամբ հարվածների դադարեցում,
ԱՄՆ-ի ռազմաբազաների փակումը Պարսից ծոցում,
ֆինանսական փոխհատուցում Իրանին։









