Foto

Մորատան համաձայնել է տեղափոխվել «Միլան»

«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան նորից կվերադառնա Իտալիա:

Ինչպես հայտնում է «La Gazzetta dello Sport»-ը, 24-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել «Միլան»:

Հիշեցնենք՝ 2014-2016 թվականներին իսպանացին հանդես էր գալիս Թուրինի «Յուվենթուսի» կազմում:

Նշվում է, որ «Միլանը» 60 մլն եվրո կներդնի Մորատայի գործարքում: Ալվարոն պետք է փոխարինի Կառլոս Բակային, որն ամռանը տրանսֆերի կհանվի:

«Միլանի» ղեկավարությունն իսպանացի հարձակվողին մեկ մրցաշրջանի համար պատրաստ է 7,5 մլն եվրո վճարել:

«Ռեալը» 2014 թվականին 20 մլն եվրոյի դիմաց Մորատային վաճառեց «Յուվենթուսին», իսկ երկու տարի անց գնեց 30 մլն եվրոյի դիմաց:

Vesti.am