Foto

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների ավտոմեքենաներն ստուգվել են

Ինչպես հայտնում է «The Sun»-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները Եվրոպայի լիգայի եզրափակչից առաջ  այսօր առավոտյան գնացել են ակումբի մարզաբազա, որը գտնվում է Քափինգթոնում:

Հատուկ ծառայությունների պահանջով, ֆուտբոլիստների ավտոմեքենաները կանգնել են և ստուգման ենթարկվել: Ստուգվել է նաև ակումբի ավտոբուսը:

Լուսանկարում «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ավտոմեքենան է, որը ևս զերծ չի մնացել ստուգումներից:

Vesti.am