Foto

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Անկարայի ահաբեկչության առնչությամբ

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ:

«Մենք սգում ենք Անկարայի պայթյունի զոհերի համար: Մեր ցավակցությունները զոհերի ընտանիքներին»,-այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ Անկարայի կենտրոնում՝ խորհրդարանի և ՊՆ շենքերի մոտ, ականապատ մեքենա է պայթել։ Առնվազն 34 մարդ է զոհվել, 125–ը՝ վիրավորվել։

Vesti.am