Foto

Տորեսը մնում է «Աթլետիկոյում»

«Աթլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը մնում է մադրիդյան ակումբում: Այդ մասին հայտնում է «Marca»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն արդեն հայտնել է ֆուտբոլիստին, որ նրա հետ հույսեր է կապում:

Ավելի վաղ Տորեսն «Աթլետիկոյում» հանդես գալու ցանկություն էր հայտնել՝ նշելով, որ ակումբում իր կարիերան շարունակելու վերաբերյալ որոշումը կկայանցնեն «Աթլետիկոյի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը:

Հիշեցնենք՝ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Տորեսը 31 հանդիպման է մասնակցել, դարձել է 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Vesti.am