Foto

Արցախցի մարզիկները դարձել են Եվրոպայի չեմպիոններ

Մայիսի 17-20-ը, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչև 18 տարեկաններ) և պատանիների (մինչև 16 տարեկաններ) առաջնությունում արցախցի մարզիկները գրավել են վեց մրցանակային տեղ: «Արցախպրեսի» հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցել է Արցախի յոթ մարզիկ: Նրանցից երեքը գրավել են առաջին, երեքը` երրորդ տեղ:

Եվրոպայի  չեմպիոններ են դարձել պատանիների առաջնությունում մինչև 48 կգ քաշային կարգում Արսեն Բաղրյանը,  60 կգ քաշային կարգում Վարդան Աբրահամյանը  և մեծահասակների առաջնությունում 56 կգ քաշային կարգում՝ Հայկ Գասպարյանը:

Բրոնզե մեդալակիրներ են դարձել երիտասարդների առաջնությունում մինչև 60 կգ քաշային կարգում Դավիթ Դանիելյանը, իսկ  մեծահասակների առաջնությունում մինչև 60 կգ քաշային կարգում՝ Գորիս Սարգսյանը և 65 կգ քաշային կարգում՝ Հայկ Խաչատրյանը:

Մրցաշարին մասնակցել է 28 երկրի ավելի քան 800 մարզիկ: