Foto

Էդգար Մանուչարյանը Եկատերինբուրգի ռեստորաններից մեկում տոլմա է պատրաստել

Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը «Наша Газета»-ի ներկայացուցչի հետ այցելել է Եկատերինբուրգի «SteakHouse» ռեստորան: Հայ ֆուտբոլիստը ռեստորանի ավագ խոհարար Միխայիլ Առաքելովի հետ պատրաստել է իր սիրելի ուտեստը` տոլման: armsport.am-ը ներկայացնում է ֆուտբոլիստի հարցազրույցը:

- Մենք` հայերս, սիրում ենք համեղ ուտեստներ: Ամռանը մեզ մոտ ամեն ինչ համեղ է` բանջարեղենը, պանիրը, լավաշը, խորովածը, տոման, այն` ինչ կցանկանաք: Մեկ անգամ կժամանես Հայաստան, կհամտեսես և չես ցանկանա հեռանալ:

- Դուրս է գալիս, որ պետք է արտասանել «տոլմա», այլ ոչ թե «դոլմա»։

- Մենք ասում ենք «տոլմա»։

- Դա ամենօրյա՞ ուտեստ է, թե՞ պատրաստվում է հատուկ դեպքերում:

- Ես տանը հազվադեպ եմ լինում: Եվ, իհարկե, երբ Հայաստանում եմ լինում, մայրս պատրաստում է, որպեսզի համը չմոռանամ:

- Սիրո՞ւմ եք այս ուտեստը:

- Կարծում եմ` Հայաստանում բոլորն են սիրում: Ինձ դուր է գալիս, երբ այն պատրաստում է տատիկս: Չեմ հանդիպել որևիցե մեկի, ով տոլմա չսիրի կամ ասի, որ այն համեղ չէ:

img_3818

Բացի այդ, Էդգարին դուր է գալիս խաշլաման և խաշը։ - Մայրիկս ամեն ինչ շատ համեղ է պատրաստում: Ես այնպիսի մարդ եմ, որ ինչ էլ մատուցեն` կուտեմ: Մի խոսքով, երբ Հայաստան եմ վերադառնում, քաշս մոտ 10 կիլոգրամով ավելանում է: - Հայաստանում ավելի հաճախ պատրաստում են կանա՞յք, թե՞ տղամարդիկ: - Դե՜, խորովածը, իհարկե, տղամարդիկ: Չնայած` խաշլաման և տոլման երբեմն նույնպես տղամարդիկ են պատրաստում: - Դուրս է գալիս, որ ինչ կապված է մսի հետ, պատրաստում են տղամարդիկ: - Գրեթե: - Մանուկ հասակում օգնե՞լ ես մայրիկիդ: - Ոչ: Իհարկե, տարօրինակ է հնչում: Քանի որ 16 տարեկանից միայնակ եմ ապրել: Պետք է պատրաստել իմանալ: Սակայն ես ժամանակ առ ժամանակ ռեստորաններ եմ հաճախում: Չնայած վերջերս, երբ հանդես էի գալիս Թաիլանդում, պատրաստելու փորձեր եմ արել: Եթե անկեղծ լինեմ` ինձ դուր եկավ: Կցանկանայի պատրաստել սովորել: Մարզումներից հետո վերադառնում ես և չես մտածում պատրաստելու մասին: Ցանկանում ես պարզապես ուտել և հանգստանալ: - Խորոված պատրատե՞լ ես: - Խորովածը միշտ հայրս էր պատրաստում: Նա թույլ չէր տալիս պատրաստման ընթացքում ինչ-որ մեկը միջամտեր: Անձամբ ես խորոված եմ պատրաստել մի քանի անգամ: img_3825 - Ի՞նչ կգտնենք քո սառնարանում: - Յոգուրտներ, կաթ, պանիր, աղցաններ: - Քաղցրավենիքից ինչ-որ բան կա՞: - Ոչ: Տանը հազվադեպ եմ քաղցր օգտագործում: Երբեմն, երբ արթնանում եմ ուշ երեկոյան, քաղցրի պահանջ եմ զգում: Վատն այն է, որ տանը քաղցր չի լինում: - Կծո՞ւ, թե՞ քաղցր: - Կծու: - Մի՞ս, հա՞վ, թե՞ ձուկ: - Ամեն ինչ սիրում եմ, սակայն` ավելի շատ միս: - Տապակա՞ծ, թե՞ եփած: - Տապակած: - Սա՞ռը, թե՞ տաք: - Իհարկե սառը, նույնիսկ ձմռանը: - Բանջարեղե՞ն, թե՞ մրգեր: - Մրգեր: - Սո՞ւրճ, թե՞ թեյ: - Սուրճ, չնայած, որ նախկինում չէի խմում: Սկսել եմ սիրել վերջին 2-3 տարիներին:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Արարատի մարզի Հնաբերդ գյուղում կայացել է տոլմայի համահայկական 7-րդ փառատոնը: