Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում մայիսի 22-ին մեկնարկել է մարզաձևի Հայաստանի բաց առաջնությունը։ Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվականից:
Մասնակցում են տարբեր տարիքային խմբի շուրջ հարյուր գեղասահորդ։
Մրցումային առաջին օրը մեծահասակները ելույթ ունեցան կարճ ծրագրով։ Տղամարդկանց պայքարում առաջին տեղը զբաղեցրեց Սլավիկ Հայրապետյանը։ Հայաստանի առաջնության նորեկ Կոնստանտին Մելնիկովը երկրորդն է։
Կանանց պայքարում առաջատարն Անաստասիա Գալուստյանն է։
Իսկ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգն առաջինն ու միակն է մեծահասակների մրցույթում։
Վաղը գեղասահորդները հանդես կգան կամավոր ծրագրով։









